
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Այս տարվա սկզբին, գործընկերների երկկուսակցական խմբի հետ միասին, ես գրեցի Կոնգրեսի գրադարանին ՝ հորդորելով օգտագործել «Հայոց ցեղասպանություն» պատմականորեն ճշգրիտ արտահայտությունը, այլ ոչ թե ցեղասպանությունն անվանել «հայկական ջարդ» : «Պատմական բանավեճ չի կարող լինել այն մասին, թե արդյոք 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայի սպանությունը ցեղասպանություն էր, քանզի դա արհամարհում է համայնքին, և մարդու իրավունքները ու ինչի հետևանքով մթագնում է այս ոճրագործության մասշտաբները»,-ասում է Շիֆն ու հավելում․ «Այս փոփոխությունը վաղուց էր սպասվում: Ուրախ եմ տեղեկացնել, որ Կոնգրեսի գրադարանավար դոկտոր Կառլա Հեյդենը մեզ տեղեկացրեց, որ այժմ որպես թեմայի վերնագիր կօգտագործեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Գրադարանը գիտելիքների առաջատար ինստիտուտ է Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում,ու դրա տիրույթներում կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք վկայում են ցեղասպանության փաստերի մասին: Այս փոփոխությունը նշանակալից է և կարևոր» Ադամ Շիֆերը նշել է նար, որ այս որոշումն ավելի մեծ կարևորություն է ստանում ընթացիկ իրադարձությունների պատճառով, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր վայրագություններ են գործում Արցախում և Հայաստանում ՝ սպանելով տասնյակ խաղաղ բնակիչների, վիրավորելով և տեղահանելով հազարավորների: «Ցեղասպանությունը ճանաչելը պարզապես պատմական խնդիր չէ. Այն ուղերձ է նախագահներ Ալիևին և Էրդողանին, որ մեզ չեն վախեցնի լռության մեջ: Մենք կանգնելու ենք Հայաստանի ու Արցախի կողքին»,-եզրափակել է իր խոսքը Շիֆը: