գլխավոր Իրադարձային Երեք մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

Երեք մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզի՝

10:00-16:00 Սիսավան գյուղ մասնակի,

10:30-16:00 Շահումյան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզի՝

11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի,

Սյունիքի մարզի՝

09:15-10:30 Քաջարան քաղաք՝ Շիրվանզադե փ. 6, 7 շենքեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: