
«Ոչ ոք ավելի ավելի հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ որքան Ռուսաստանը»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի համաժողովի ընթացքում և հավելել․
«Մեր երկիրը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի հետ:
Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել։
Մենք չպետք է մոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ողբերգության մասին։
Մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը թույլ կտա շահել երկու կողմերի վստահությունը։
Ես իսկապես կցանկանայի գտնել փոխզիջում: Ես շատ սերտ կապի մեջ եմ ինչպես Նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Ես նրանց հետ օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունենում»։