գլխավոր Գլխավոր «Եթե 30 տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, դա չի...

«Եթե 30 տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի համաժողովի ընթացքում խոսել է Ղարաբաղյան հարցի մասին՝ անդրադառնալով մի շարք հետաքրքիր հարցերի։

ՌԴ նախագահը այն հարցին, թե հնարավո՞ր է Եվրոպայի հետ մերձեցումը Թուրքիայի հետ տարաձայնությունների ֆոնին, պատասխանել է․ «Ռուսաստանը երբեք չի չարաշահել պետությունների միջև առկա լարվածությունը»։

Ապա նաև խոսելով Էրդողանի դրդապատճառի մասին՝ ասել է. «Ես չգիտեմ, թե նա ինչպես է վերաբերվում օսմանյան ժառանգությանը, դա հարցրեք նրանից»։

ՌԴ նախագահը նաև հույս ունի, որ Միացյալ Նահանգները կօգնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
«Ղարաբաղի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հարցի կարգավորման, բայց Ռուսաստանը դրանում ավելի շատ է հետաքրքրված, քան մյուսները»,- ասել է Պուտինը:

«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սկսվել է անցյալում՝ հայ ժողովրդի նկատմամբ բռնի հանցագործություններով»,- հավելել է Պուտինը, ապա նաև նշել,- «Ռուսաստանը չի վախենում Թուրքիայի հետ տարաձայնություններից, Անկարան շահագրգռված է շարունակել համագործակցությունը»:

Անդրադառնալով Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը՝ ՌԴ նախագահը ասել է․ «Ինձ համար դրանք հետաքրքիր չեն, այնտեղ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են»։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է ,որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի հետ իրենց դիրքորոշումները չեն համընկնում։
«Եթե 30 տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- եզրափակել է ՌԴ նախագահը։