գլխավոր Պատահարներ Հրդեհ Աշտարակի խճուղում. այրվել է ավտոմեքենա

Հրդեհ Աշտարակի խճուղում. այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 29-ին, ժամը 23։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Հ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են ավտոմեքենայի  բեռնախցիկը և սրահը՝ մասամբ։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ջ․ Գ․-ն (ծնված 1985 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1962 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվացքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։