գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը՝ «պարեկների կողմից քաղաքացու աչքերին դեղ լցնելու» մասին

Ոստիկանությունը՝ «պարեկների կողմից քաղաքացու աչքերին դեղ լցնելու» մասին

Այսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց: Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշվում․

«Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:

Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր:

Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:

Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:

Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ: