գլխավոր Առողջություն Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ միայն բանջարեղեն ուտելու դեպքում

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ միայն բանջարեղեն ուտելու դեպքում

Ախորժակի վրա ներգործելու նպատակով հնարավորինս շատ բանջարեղեն ուտելու փորձերը կարող են հանգեցնել սննդակարգի խախտումների ու ավելի շատ վնասակար մթերք ուտելու ցանկություն առաջացնել։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Ալեքսեյ Կալինիչևը։

Մասնագետի խոսքով՝ եթե մարդն անցում է կատարում այսպես կոչված բանջարեղենային սննդակարգին ու անհրաժեշտ ածխաջրերն ու կալորիաները փոխարինում է մանրաթելերով, ապա ախորժակը կարող է էլ ավելի մեծանալ։ Նման դեպքերում օրգանիզմը ձգտում է ստանալ պակասող օգտակար նյութերը ցանկացած սննդից, այդ թվում նաև վնասակար։

«Ըստ էության՝ դուք ջուր եք խմել կամ խոտ եք ծամել։ Այսինքն՝ պարզապես մանրաթելեր եք ստացել և վերջ։ Իսկ որտեղի՞ց պետք է կալորիա ստանաք, չէ՞ որ առանց դրանց հնարավոր չէ ապրել, քանի որ էներգիա է հարկավոր։ Թխուկներից ու կոնֆետների՞ց։ Այսինքն՝ ինքներդ ձեզ խաբել եք ու նորմալ չեք սնվել։ Դասական ճաշը բաղկացած է լինում բարդ ածխաջրերից, սպիտակուցներից ու ճարպից, որն էլ պայմանականորեն կլինի բուսական կամ կենդանական ծագման։ Հակառակ դեպքում ի վերջո մարդը միայն ճարպակալում ու շաքարային դիաբետ կստանա», – բացատրել է մասնագետը։

Կալինիչևի խոսքով՝ սննդակարգի նմանատիպ խախտումների դեպքում անգամ քաշի դեֆիցիտի պարագահում կարող է նկատվել ճարպային հյուսվածքների ավելցուկ, ինչը մասնագետներն անվանում են Skinny Fat։