գլխավոր Տեխնո Samsung-ը գաղտնի էկրանով սմարթֆոն է ստեղծել

Samsung-ը գաղտնի էկրանով սմարթֆոն է ստեղծել

Samsung-ը հեռախոս է հորինել, որի հետևի մասում թաքնված էկրան կա։ Այս մասին հայտնում է SamMobile-ը։

Արտոնագիրը հայտնաբերվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում։ Ըստ նկարագրության՝ սմարթֆոնն ունի երկու էկրան՝ օժանդակ էկրանը տեղադրված է հետևի վահանակի վրա և պատված է պաշտպանիչ ապակիով։ Ցանկության դեպքում էկրանը կարող է անջատվել,այս դեպքում էկրանը միաձուլվում է սարքի հետևի վահանակի գույնի հետ։

Կորպորացիայի ինժեներները նշել են, որ օժանդակ էկրանը կարող է օգտագործվել տարբեր  տեղեկություններ ցուցադրելու համար, օրինակ՝ միշտ միացված ցուցադրման գործառույթը տարբեր սմարթֆոնների վրա: Այն կարող է օգտագործվել նաև լուսանկարչության համար։ Այս դեպքում գաղտնի էկրանը կարող է անջատվել և օգտագործել միայն հիմնականը:

Լրատվամիջոցների հեղինակները կորեական ընկերության նոր հեռախոսը համեմատել են Nubia X-ի հետ, որը թողարկվել է ZTE-ի կողմից 2020 թվականին։