գլխավոր Քաղաքականություն Թուրքական արժույթը նոր ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական արժույթը նոր ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական լիրան աննախադեպ ցածր մակարդակի վրա է: 

Bloomberg-ը հայտնում է, որ թուրքական արժույթը հոկտեմբերի 22-ին գրանցել է մեկ դոլարի նկատմամբ 7,97 ցուցանիշ: Դեռևս մեկ օր առաջ՝ հոկտեմբեր 21-ին,  մեկ դոլարի նկատմամբ լիրան ուներ 7,78 ցուցանիշ: «Առաջիկա օրերին, նոր, ռեկորդային ցածր ցուցանիշ գրանցելու հավանականություն կա»,- ասել է Bank Turkey AS- ի գանձապետարանի տնօրեն Օնուր Իլգենը: Այսպիսով, Թուրքական արժույթը մեկ օրվա ընթացքում նվազել է ևս 2%-ով, ինչը զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար աննախադեպ է: