գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ

Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ

Արցախում գտնվող ռազմագերու հավաստմամբ՝ ադրբեջանական բանակի հրամանատարները ոչ մի որոշում չեն կայացնում առանց թուրք զինվորականների հրահանգի։

Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմիլ Բախշալին Զահիր Օղլուն ուշագրավ տեղեկություններ է հայտնում։ Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած տեսանյութում նա պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին, որոնք ղեկավարում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։

«Դասընթացներն անցկացնելու նպատակով մեզ հետ եկել էին երեք հոգի և ասել էին, որ Թուրքիայից են։ Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից։ Դասընթացները հիմնականում անցկացվում էին նրանց նախապատրաստած ծրագրով։ Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարներն ինքնուրույն որոշում չեն կայացնում»,- պատմում է գերին։

Նա նաև խոսում է իր առողջական վիճակի և Արցախում իր հանդեպ բժիշկների վերաբերմունքի մասին։ Ասում է՝ առողջական վիճակը նորմալ է, վերքերն ամեն օր մշակում են և նոր վիրակապ դնում։