գլխավոր Իրադարձային «Կանադան կոչ է անում հարգել ԼՂ-ում զինադադարի ռեժիմը և մարդասիրական ջանքերի ներդրման...

«Կանադան կոչ է անում հարգել ԼՂ-ում զինադադարի ռեժիմը և մարդասիրական ջանքերի ներդրման համար 350 000 դոլար է հատկացնում Կարմիր խաչին». Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանն իր թվիթերյան էջում կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության գոտում հայտարարված հրադադարը, ինչպես նաև Կանադայի կողմից մարդասիրական նպատակներով 350 000 դոլարի աջակցության տրամադրման մասին հայտնել։ 

«Զոհրաբ Մնացականյանի հետ կանոնավոր շփման մեջ լինելով՝ Կանադան կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմը և մարդասիրական ջանքերի ներդրման համար 350 000 դոլար է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Երրորդ կողմերին կոչ ենք անում չմիջամտել հակամարտությանը և հույս ունենք, որ այս առնչությամբ Մինսկի խումբը վերահսկող մեխանիզմներ կներդնի»,- գրել է Շամպանը։