գլխավոր Իրադարձային «Ինձ կսպանեն». Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել է՝ ինչու չի կարող կարգավորել հարաբերություններն...

«Ինձ կսպանեն». Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել է՝ ինչու չի կարող կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը հրեական արմատներով ամերիկացի միլիարդատեր Հայիմ Սաբանին հայտել է՝ ինչու չի կարող կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ՝ այդ հարցում հետևելով Պարսից ծոցի մյուս երկրների՝ Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին, գրում է haaretz.com կայքը։ 

Արաբական ամենախոշոր միապետության թագաժառանգը նշել է պատճառը, ըստ որի՝ Էր Ռիադի նման քայլը կհանգեցնի «Իրանի, Կատարի և սեփական ժողովրդի կողմից իր սպանության»։ 

Սաբանի խոսքով՝  Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ զրույցը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ «Իսրայելի անվտանգությունն ու բարեկեցությունը Բայդենի Սպիտակ տանը» խորագրով առցանց միջոցառման ժամանակ:

Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության («Մոսադ») տնօրեն Յոսի Քոենը անցյալ շաբաթ հույս էր հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առավել շատ արաբական երկրներ պաշտոնական հարաբերություններ կստեղծեն Իսրայելի հետ: Իսրայելական Kan 11 News հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Մոսադի ղեկավարը նշել էր, որ իրենք «կապեր են հաստատում տարածաշրջանում և դրանից դուրս գտնվող շատ երկրների՝ այդ թվում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հետ» և հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ներդրված ջանքերը շուտով կտան իրենց պտուղները։