գլխավոր Իրադարձային Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի

Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի։ Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։

ԲՀԿ առաջնորդը 100 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց։

Նշենք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան։