գլխավոր Ժամանց Նորաձևություն է վերադարձել ևս մեկ աքսեսուար 2000-ականներից

Նորաձևություն է վերադարձել ևս մեկ աքսեսուար 2000-ականներից

Գլխի ժապավենը, որը հատկապես հայտնի էր 2000-ականներին, այս սեզոնին կրկին նորաձև է, հայտնում է Hello ամսագիրը։

Հայտնի է, որ թրենդը սահմանած հայտնիներից մեկը դերասանուհի և մոդել Նիկոլա Պելցն էր։ Պապարացիները ֆիքսել են մոդելին ամուսնու՝ Բրուքլին Բեքհեմի հետ Բևերլի Հիլզում։ Նա կրում էր մուգ շապիկ, վառ կանաչ միդի կիսաշրջազգեստ և հարթ կոշիկներ, գլխի սև ժապավեն և լայն արևային ակնոց։

Բացի Պելցից, սուպերմոդելներ Բելլա Հադիդն ու Հեյլի Բիբերը, հեռուստաաստղ Փերիս Հիլթոնը և դերասանուհիներ Վանեսա Հաջենսն ու Զենդայան բազմիցս հայտնվել են հանրության առջև նույն աքսեսուարով։