գլխավոր Ժամանց Հրապարակվել է «Մատանիների տիրակալը․ իշխանության մատանին» ֆիլմի վերջին թրեյլերը

Հրապարակվել է «Մատանիների տիրակալը․ իշխանության մատանին» ֆիլմի վերջին թրեյլերը

Prime Video սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Մատանիների տիրակալը. Իշխանության մատանին» ֆանտաստիկ շոուի վերջնական թրեյլերը: Նախագիծը «Մատանիների տիրակալի» օրիգինալ եռերգության եւ «Հոբիթ» սերիալի պրիքվելն է:

Պատմությունը տեղի է ունենում երկրորդ դարում։ Սերիալը կներառի այն ժամանակվա բոլոր հիմնական իրադարձությունները, ներառյալ՝ Ամենազորության մատանու կեղծումը եւ չարագործ Սաուրոնի վերելքը:

Գլխավոր դերերը կատարել են Մորվեդ Կլակրը, Ռոբերտ Արամայոն, Չարլի Վիկերսը, Բենջամին Ուոքերը, Փիթեր Մուլանը եւ այլք։ Առաջին երկու սերիաները Prime Video-ում կթողարկվեն սեպտեմբերի 2-ին։