
Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել` ԼՂՀ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման հարցերը քննարկվել են Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ առանձին հանդիպումների ընթացքում։
«Ինչպես նախկինում, հիմա էլ աշխատում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով։ Միջնորդների հերթական հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում», – ընդգծել է Զախարովան։