գլխավոր Տեխնո Վաշինգտոն-Պեկին լարվածության ֆոնին՝ Apple-ը մտադիր է iPhone 14-ի արտադրությունը Չինաստանից տեղափոխել Հնդկաստան....

Վաշինգտոն-Պեկին լարվածության ֆոնին՝ Apple-ը մտադիր է iPhone 14-ի արտադրությունը Չինաստանից տեղափոխել Հնդկաստան. Bloomberg

Apple-ը մտադիր է iPhone 14-ի արտադրությունը սկսել Հնդկաստանում։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ մարդկանց, Apple-ն աշխատում է մատակարարների հետ՝ ընդլայնելու արտադրությունը Հնդկաստանում:

Ամերիկյան ընկերությունը, նշում է գործակալությունը, Չինաստանին այլընտրանքի կարիք ունի՝ հաշվի առնելով վերջին շրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը, ինչպես նաև Չինաստանում խիստ արգելափակումների ներդրումը, որոնք խաթարել են արտադրությունը։

Ինսայդերները Bloomberg-ին հայտնել են, որ Foxconn-ը՝ iPhone-ի գլխավոր արտադրողը, ուսումնասիրում է բաղադրիչները Չինաստանից առաքելու և այնուհետև դրանք հնդկական Չենայ քաղաքի մոտակայքում գտնվող գործարանում հավաքելու գործընթացը:

Ամենայն հավանականությամբ, ըստ աղբյուրների, առաջին iPhone 14-ը կարտադրվի Հնդկաստանում այս տարվա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերին։