գլխավոր Ժամանց Lamborghini-ն առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն (լուսանկարներ)

Lamborghini-ն առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն (լուսանկարներ)

Automobili Lamborghini-ն հազվագյուտ և էկզոտիկ մեքենաների ամենամյա The Quail փառատոնում, որն ամեն տարի անցկացվում է օգոստոսին Կալիֆոռնիայի Կարմել քաղաքում, առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն, գրում է kommersant.ru-ն:

Նորույթն առանձնանում է ածխածնային մանրաթելերի լայն կիրառմամբ, որից, մասնավորապես, պատրաստվում են նոր բամպերներ, տանիք։

Urus Performante-ի հզորությունը 666 ձիաուժ է, իսկ քաշը՝ 2150 կգ։ Շարժիչը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,3 վայրկյանում, իսկ արգելակումը 100 կմ/ժ-ից մինչև լրիվ կանգառ տևում է 32,9 մ:

Lamborghini Urus Performante-ի գինը Եվրոպայում սկսվում է 218 487 եվրոյից։