գլխավոր Քաղաքականություն Մոսկվայի շրջանում կանխվել է նախապատրաստվող ահաբեկչություն

Մոսկվայի շրջանում կանխվել է նախապատրաստվող ահաբեկչություն

РИА-Новости գործակալությունը հայտնում է, որ ՌԴ Մոսկվայի շրջանում կանխվել է նախապատրաստվող ահաբեկչությունը։ Այն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից մի տղամարդ։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ձերբակալվածը պայթյուն էր նախապատրաստում տեղական իշխանության մարմինների շենքերից մեկում։

Նա նաև խոստովանել է, որ գործել է միջազգային ահաբեկիչների ուղղորդմամբ և առաջադրանքը կատարելուց հետո ցանկանում էր մեկնել Մերձավոր Արևելք` կռվելու: