գլխավոր Տարածաշրջան Վրաստանում երրորդ օրն է՝ պայքարում են Բորժոմի անտառային հրդեհի դեմ

Վրաստանում երրորդ օրն է՝ պայքարում են Բորժոմի անտառային հրդեհի դեմ

Վրաստանի Բորժոմ առողջարանային քաղաքում փրկարարներն արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել անտառային հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքը դժվարացնում են չոր եղանակն ու ուժեղ քամին: Կրակը մարելու համար ներգրավված են 4 ուղղաթիռ և մոտ 250 հրշեջ, գրում է apsny.ge-ն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ օգոստոսի 22-ից կրակի մարմանը կմասնակցեն զինծառայողները։