
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Եթե չեք ուզում, որ երկուշաբթին ծանր օր լինի, ձեզանից անհնարինը մի պահանջեք: Գործեր ու առաջադրանքներ այսօր անսպասելի շատ կլինեն, և ստիպված եք լինելու ընտրել, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: Լավ է սկսեք ձեզ համար իսկապես կարևոր բանից: Ուրիշների խնդիրների լուծումը կարող է սպասել:
Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, իսկ ահա երկրորդը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ոչ մի տեղ մի շտապեք: Օրվա սկզբին հազիվ թե հաջողվի կարևոր հաղթանակներ տոնել, նույնիսկ եթե շատ ջանաք: Բացի այդ, ուրիշի սխալները և կիսատ արվածը գործերում ձգձգումների պատճառ կդառնան, այնպես որ՝ լավ է համբերությամբ զինվեք: Նշված հատվածը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, կազմակերպչական հարցերը լուծելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար:
Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի, բայց հուզական դաշտն այդ հատվածում ավելի լարված կլինի: Աշխատեք ապրումներ չունենալ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Լուրջ խնդիրներ հազիվ թե առաջանան, իսկ մանր-մունր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Այնպես որ՝ հուզվելու կարիք չկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, այդ մարդու հետ այսօր շփվեք, և նա ձեր հմայքին անտարբեր չի մնա: Կարող եք հաջողության հասնել ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք մեկ ուրիշի մտքում չէին ծնվի:
Հնարավոր են աշխատանքի հետ կապված լավ նորություններ, կարևոր բացահայտումներ ու հետաքրքիր առաջարկներ: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել նրանց, ովքեր մասնագիտական բարձունքների են ձգտում: Բաց մի թողեք հարմար պահը, նախաձեռնող եղեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր դուք շատերին, այդ թվում՝ ձեզ օգուտ կտաք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Օրն սկսեք ամենակարևոր գործից. երջանիկ պատահականությամբ այն նաև ամենահետաքրքիրը կլինի: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ ձեզ նոր իրավիճակում ճիշտ կպահեք ու հրաշալի արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:
Օրվա երկրորդ կեսը փոքրիկ տհաճություններ կարող է բերել: Դուք դրանց պատճառով չեք անհանգստանա և ճիշտ էլ կվարվեք: Շուտով ամեն ինչ ինքն իրեն կհարթվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն սկսեք այն գործերից, որոնցից կարելի է մենակ գլուխ հանել: Ինչ-որ մեկի հետ այդ հատվածում պայմանավորվելը բարդ կլինի, նույնիսկ դժվար կլինի շրջապատողներին բացատրելը, թե ինչ եք նրանցից ուզում: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շուտով՝ կեսօրից հետո, դուք կնկատեք, որ ձեզ կրկին ճիշտ են հասկանում:
Երեկոն բարենպաստ կլինի և՛ գործնական, և՛ ոչ ֆորմալ շփումների համար: Կարող եք հանդիպել հին ընկերներին, ռոմանտիկ ժամադրության գնալ կամ ընտանեկան տոն կազմակերպել: Դուք բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարդ ու մասշտաբային գործեր ստանձնեք և արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմը կանցնեն: Գործնական և անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա:
Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների, ընդհանուր ծրագրերը քննարկելու, գործնական և ընկերական հանդիպումների համար: Երկրորդին կուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ: Շատ Կույսեր այդ հատվածում նոր ծրագրեր կունենան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր լուրջ տրամադրվելը սովորականից բարդ կլինի: Չի բացառվում՝ ուզենաք հետաձգել բոլոր գործերն ու պարզապես հանգստանալ: Բայց նման հնարավորություն հազիվ թե ունենաք. ինչ-որ օգտակար բանով բոլոր դեպքերում պիտի զբաղվեք: Բարեբախտաբար, պարտադիր չէ ամեն ինչ մենակ անեք: Օգնականների հեշտությամբ կգտնեք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները ուրախ կլինեն աջակցել ձեզ:
Պետք է խելամիտ հանգստանալ: Աշխատեք ձեր քմահաճույքներին չտրվել, օրգանիզմն ամրության փորձության չենթարկել, շատ չծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք: Լավ է հիշեք օգտակար սովորույթների, առողջ ապրելակերպի սկզբունքների մասին, որոնց հետևելն այնքան էլ դժվար չէ: Զբոսանքները, ոչ մեծ ուղևորությունները, ակտիվ հանգիստը կօգնեն աշխուժանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Նույնիսկ բարդ գործերից այսօր արագ գլուխ կհանեք: Առաջ եկած խոչընդոտները անմիջապես մի կողմ կվանեք ձեր ճանապարհից, իսկ լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սկսածն ավարտին հասցնել: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Դուք ոչ միայն համախոհներ ու օգնականներ, այլև նոր ընկերներ կգտնեք:
Չնայած հոգսեր շատ կունենաք, բայց ժամանակ կմնա նաև հանգստի համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. կհաջողվի զրուցել կարևոր բաների մասին, բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս առաջացած տնային խնդիրները, որպեսզի բոլորը գոհ մնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ֆինանսների տեսանկյունից հաջող օր է: Առաջին հերթին՝ հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Երկրորդ՝ շահավետ գործարք կնքելու կամ վիճելի հարցն առանց տուգանքների կամ այլ կորուստների լուծելու հնարավորություն կլինի: Երրորդ՝ դուք տեղեկատվություն կստանաք, որը շուտով կօգնի լավ գումար աշխատել:
Կյանքի մյուս ոլորտներում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճելու համար զղջում էիք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Կարևոր հանդիպումներն ու պատասխանատու բանակցությունները լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Դրանց համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը, քանի որ այդ հատվածում հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Որոշ Այծեղջյուրներ ընդհանուր լեզու կգտնեն նույնիսկ նրանց հետ, ում նախկինում ընդհանրապես չէին հասկանում:
Ավելի ուշ օգտակար կլինի ֆինանսական հարցերի լուծման վրա կենտրոնանալը: Այստեղ կարող եք լսել ինտուիցիային, այլ ոչ թե ուրիշի խորհուրդները: Հազիվ թե իրավիճակից ձեզանից լավ ինչ-որ մեկը գլուխ հանի: Ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները չեն բացառվում, բայց շուտով բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Այդ հատվածում լավ է կարևոր զրույցներ չվարեք, հատկապես այն մարդկանց հետ, որոնք իսկապես թանկ են ձեզ համար: Աշխատանքային հարցերի քննարկումն էլ արժե հետաձգել, եթե պայմանները դա թույլ են տալիս: Փոխարենը կարող եք ինքնուրույն գլուխ հանել բարդ գործից, որը մյուսների ուժերի սահմաններում չի եղել:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Որոշ Ջրհոսներ այդ հատվածում անսպասելի բացահայտումներ կանեն կամ կհամոզվեն ավելի վաղ ընդունած որոշումների ճշմարտացիության վրա: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր ձեզ շատ պետք կգան դիվանագիտական տաղանդներն ու հանգստություն պահպանելու ունակությունը: Պիտի մոտեցում գտնեք ամենատարբեր մարդկանց, հարթեք սուր անկյունները, պայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնցից պարզապես կնախընտրեիք հեռու մնալ: Հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ կստացվի:
Լավ է շտապելով ոչ մի որոշում չընդունեք: Ամենայն հավանականությամբ փոքրիկ դադար է պետք լինելու ամեն ինչ մտածելու և ճիշտ եզրահանգումներ անելու համար: Մտերիմների համար շատ օգտակար կլինեն ձեր խորհուրդները, հատկապես, եթե դրանք ընտանեկան գործերին, ընկերական ու ռոմանտիկ հարաբերություններին են վերաբերում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: