գլխավոր Իրադարձային Ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

Ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

Ռուսաստանի քաղաքացիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի օգոստոսի 30-31-ը Պրահայում կայանալիք Եվրամիության ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Այս մասին Բրյուսելում ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Անիտա Հիպերը։

«ԵՀ-ն հանդես է գալիս համակարգված գործողությունների օգտին։ Այժմ շարունակվում են քննարկումները ԵՄ անդամների միջև վերջին տեղեկությունները ստանալու համար… Ուզում եմ հիշեցնել, որ Պրահայում օգոստոսի 30-31-ը կկայանա արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, քննարկումների ժամանակ անդրադարձ կկատարվի նաև ԵՄ ճանապարհորդող ռուսաստանցիներին վիզայի տրամադրման հարցին»,- ասել է նա։

ԳԴՀ-ի կառավարությունն ավելի վաղ քննարկման էր դրել պատժամիջոցային հերթական փաթեթի շրջանակում ՌԴ քաղաքացիներին շենգեն վիզայի տրամադրումն արգելող ԵՄ-ի որոշման նախագիծը։