գլխավոր Իրադարձային Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել...

Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Հմայակի Հարոյանի կենսագրությունը

Հայկ Հմայակի Հարոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում: