գլխավոր Իրադարձային Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար

Էջմիածնում հոգեհանգստի կարգ է կատարվել «Սուրմալուում» պայթյունից զոհվածների համար

 Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Մինչ արարողությունը Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար»,– ասված է հաղորդագրությունում։

Եկեղեցականներն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։