գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը հայտնաբերել է սգո օրը Երևանում հրավառություն կազմակերպած անձին

Ոստիկանությունը հայտնաբերել է սգո օրը Երևանում հրավառություն կազմակերպած անձին

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 17-ին Երևանում հրավառություն կազմակերպած անձին։

Ըստ հաղորդագրության` այդ օրը երեկոյան ոստիկանությունը մի քանի ահազանգ ստացել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել` տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։

Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։