
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին 2020 թվականին «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Է հայտարարել Բելառուսի ընդդիմությանը:
«Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների նախագահների խորհրդակցությունը որոշել Է Սախարովի անվան մրցանակը շնորհել Բելառուսի դեմոկրատական ընդդիմությանը»,- հոկտեմբերի 22-ին ասել Է Եվրախորհրդարանի ղեկավարը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի ներկայացուցչական վեհաժողովի լիագումար նստաշրջանում:
Սասոլին հայտնել Է Բելառուսից դափնեկիրներին՝ Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախաձեռնողներ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային, կին գրող եւ նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչին, ինչպես նաեւ ակտիվիստուհիներ Մարիա Կոլեսնիկովային, Օլգա Կավալկովային, Վերոնիկա Ցեպկալոյին: Բելառուսցի դափնեկիրների թվում տեղ են գտել ընդդիմադիրներ Սերգեյ Տիխոնովսկին, Ալես Բելյացկին, Սերգեյ Դիլեւսկին, Ստեփան Պուտիլոն եւ Նիկոլայ Ստատկեւիչը:
2020 թվականի «Հանուն մտքի ազատության» մրցանակի համար Բելառուսի ընդդիմությանն առաջադրել են խոշորագույն եվրախորհրդարանական խմբակցությունները՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը» եւ «Նորացնենք Եվրոպան»: «Հանուն մտքի ազատության» Անդրեյ Սախարովի անվան մրցանակն ամեն տարի շնորհվում Է այն անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարի գործում: Ինչպես սպասվում Է, մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ Եվրախորհրդարանի դեկտեմբերյան լիագումար նստաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: