գլխավոր Իրադարձային Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները տարվում են պայթյունի էպիկենտրոնում, ենթադրվում է, որ այնտեղ...

Այս պահին որոնողափրկարարական աշխատանքները տարվում են պայթյունի էպիկենտրոնում, ենթադրվում է, որ այնտեղ գտնվել է քաղաքացի. ԱԻ նախարար

Առավոտյան ժամը 8:30-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նրա հաղորդմամբ՝ աշխատանքների ընթացքում տուժել է երկու փրկարար. մեկը ստացել է ոտքի վնասվածք, մյուսը ծխահարվել է և հոսպիտալացվել, ևս 7 փրկարար ծխահարվել էր պայթյունի օրը: 

Փամբուխչյանը նշել է՝ այս պահին տեղում աշխատում է տեխնիկան և հատուկ ն շանակության փրկարարական խումբը, մնացած փրկարարական խմբերը գործուղվել իրենց մշտական տեղակայման վայրեր: