գլխավոր Իրադարձային ՈՒՀԱ-ի նախկին մասնակից Սուրեն Ակոպովը մոսկովյան տաքսիում 1 միլիոն ռուբլի է մոռացել

ՈՒՀԱ-ի նախկին մասնակից Սուրեն Ակոպովը մոսկովյան տաքսիում 1 միլիոն ռուբլի է մոռացել

Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին մասնակից Սուրեն Ակոպովը մոսկովյան տաքսիում մոռացել է մեկ միլիոն ռուբլի և բջջային հեռախոս, հայտնում է lenta.ru-ն`Mash թելեգրամյան ալիքին հղումով։

Ըստ տեղեկության՝ Ակոպովը տաքսի է կանչել Մոսկվայի կենտրոնում և դրանով գնացել տուն։ Երբ Ակոպովը դուրս է եկել մեքենայից, հասկացել է, որ մեքենայում թողել է պայուսակ՝ միլիոն ռուբլիով և iPhone 13 Pro սմարթֆոնը։ Նշվում է, որ վարորդն անմիջապես դիմել է փախուստի։

Այնուհետեւ տղամարդը բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Վնասի ընդհանուր չափը կազմել է 1 270 000 ռուբլի։ Այս պահին ոստիկանությունը որոնում է վարորդին։

Ակոպովը նախկինում եղել է ՈՒՀԱ-ի «Յոթ բլուր» թիմի անդամ։ Ըստ Mash-ի՝ ՈՒՀԱ-ից հետո նա որոշ ժամանակ ստրիպտիզ ակումբի պրոմոութեր է եղել, որից հետո բացել է իր սեփական հաստատությունը Վոլգոգրադում։