գլխավոր Իրադարձային «Այսօր ես միանում եմ բոլոր հայերին»․ Շառլ Միշելը ցավակցել է հայ ժողովրդին

«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին»․ Շառլ Միշելը ցավակցել է հայ ժողովրդին

«Սուրմալուի» ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով մահացածների համար»,- Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Միշելը։

Նա ցավակցել է հարազատների կորցրած ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին: