գլխավոր Աշխարհ Ուկրաինայի ՊՆ ղեկավարը բացահայտել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը

Ուկրաինայի ՊՆ ղեկավարը բացահայտել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է, որ չի օգտագործի իրեն մատակարարված արևմտյան զենքը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների դեմ։ Սակայն Ղրիմում, Դոնբասում և այլ օկուպացված տարածքներում նման սահմանափակումներ չկան։

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Մենք Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ԱՄՆ-ի և գործընկերների տրամադրած զենքը չենք օգտագործի Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Բայց եթե այսօր մենք խոսում ենք Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների ապաօկուպացիայի մասին, որտեղ գտնվում է թշնամին, ապա, համապատասխանաբար, մենք նման սահմանափակումներ չունենք»,- ասել է Ռեզնիկովը։