գլխավոր Իրադարձային ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել. ԱԳՆ

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել. ԱԳՆ

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում սգո մատյաններ են բացվել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի («Սուրմալու» առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ–ում հայտարարված սգո օրերի առթիվ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: