գլխավոր Իրադարձային Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Երևանի մետրոպոլիտենի լրատվության բաժնից հայտնել են , որ մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկի խախտում։

«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին ժամը 10:25-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։