գլխավոր Քաղաքականություն Սաադ Հարիրին կրկին ստանձնել է Լիբանանի վարչապետի պաշտոնը

Սաադ Հարիրին կրկին ստանձնել է Լիբանանի վարչապետի պաշտոնը

Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին որպես երկրի վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:

Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնն ստանձնում է բարդ պայմաններում. Լիբանանը ցնցվել է երկու ամիս առաջ Բեյրութում որոտացած մեծ պայթյունից, հետևանքները մայրաքաղաքում դեռ աղետալի են: Երկիրը տնտեսաքաղաքական լուրջ փոթորկումների մեջ է, և եթե Հարիրիին հաջողվի ձևավորել կառավարություն, նա արդեն չորրորդ անգամ կստանձնի գործադիր իշխանության ղեկը: