գլխավոր Իրադարձային Թուրքիան կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին

Թուրքիան կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին

Թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպում գտնվող ռազմական օբյեկտներին, որի հետևանքով զոհվել են՝ 3, վիրավորվել 6 զինվորական։ Այդ մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը։

Սիրիական զինված ուժերն ի պատասխան այդ ագրեսիային՝ պաատսխան հարվածներ են հասցրել թուրքական օբյեկտներին, ագրեսորին մարդկային և նյութական կորուստներ պատճառելով։ Կապված թուրքական ռեժիմի սադրանքների էսկալացիայի և Սիրիայի տարբեր շրջանների վրա պարբերաբար կրկնվող գրոհների հետ՝ ընդգծում ենք, որ սիրիական ռազմական օբյեկտների վրա ցանկացած հարձակման մեր ԶՈՒ-ն արագ ու համարժեք պատասխան է տալու »,-նշել է գործակալության աղբյուրը։