գլխավոր Միջազգային Որքան էլ դժվար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարևոր է. Շոլց

Որքան էլ դժվար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարևոր է. Շոլց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները կարևոր են, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շվեդական Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում։

«Որքան էլ դժվար լինի, սակայն ուղղակի շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ: Ես ցանկանում եմ, որ մեր հայտարարությունները անմիջապես հասնեն Ռուսաստանի նախագահին», – բացատրել է Շոլցը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այս կերպ նա ցանկանում է Ռուսաստանի առաջնորդին փոխանցել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը։

Բացի այդ, Շոլցը հավելել է, որ հնարավոր չի համարում Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում»։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը խոսել էր Պուտինի՝ Գերմանիա այցի հնարավորության մասին։ Շոլցն ասել է, որ դեռ չի մտածել այդ մասին, սակայն մանրամասնել է, որ դրա պայմանները կլինեն Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանագիրը։