գլխավոր Միջազգային Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան Դեղին ծովում երկու հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, հայտնում է Yonhap-ը։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Տարեսկզբից Հյուսիսային Կորեան իրականացրել է մոտ երկու տասնյակ հրթիռային փորձարկում։ Մասնավորապես, հունիսի 5-ին ԿԺԴՀ-ն միաժամանակ չորս հրթիռ է արձակել։ Մեկնարկներն իրականացվել են երեք տարածքներից՝ արևելյան և արևմտյան ափերից, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի մայրցամաքային մասից։

Թռիչքի առավելագույն բարձրությունը եղել է 50-100 կիլոմետր, իսկ հեռահարությունը՝ 300-400 կիլոմետր։