
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանում հանդիպելու հնարավորությունը:
Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվա այցելելու հրավեր դեռ չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Ես նախագահ Պուտինի հրավերով բազմաթիվ անգամ եմ այցելել Մոսկվա։ Նույնիսկ տարին մի քանի անգամ: Այնպես որ այդ բարձր մակարդակի շփումները սովորական երևույթ են գործընկեր երկրների և հարևանների միջև։ Նախագահ Պուտինն էլ է բազմաթիվ անգամ այցելել Ադրբեջան», – ավելացրել է Ալիևը։
Խոսելով եռակողմ հանդիպման մասին՝ նա ասել է, որ շատ բան կախված է օրակարգից։ Ալիևը կրկին կրկնել է իր թեզը՝ Թուրքիան պետք է ներգրավվի ղարաբաղյան կարգավորման մեջ։
