գլխավոր Իրադարձային ԵՄ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարենորոգման նախագիծ Է պատրաստել. Reuters

ԵՄ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարենորոգման նախագիծ Է պատրաստել. Reuters

Reuters-ը հոկտեմբերի 22-ին`վկայակոչելով ԱՀԿ նոր փաստաթղթի նախագիծը, հայտնում է. Եվրամիությունը (ԵՄ) պատրաստել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարենորոգման առաջարկությունների փաթեթ, որոնք ենթադրում են անդամ երկրների հետ համագործակցության մեխանիզմի թափանցիկության բարձրացում:

Փաստաթղթի տեքստը, որը թվագրված Է հոկտեմբերի 19-ով, կազմել Է Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ի մյուս անդամ երկրների ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո՝ Չինաստանի հասցեին քննադատության ֆոնին նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ամենասկզբում ԱՀԿ-ին տրամադրած տվյալների ոչ բավականանչափ թափանցիկության համար:

Այն բովանդակում Է «ԱՀԿ-ի թերությունների վերացման» մի քանի ամսվա համար նախատեսված պլան, թերություններ, «որոնք կապված են ֆինանսավորման, կառավարման եւ իրավաբանական լիազորությունների հետ»: Միջոցների փաթեթը ենթադրում Է, որ ԱՀԿ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ կտան բարձրացնել կազմակերպության անդամ երկրների կողմից Միջազգային բժշկա-սանիտարական կանոնների կատարման հսկողության մեխանիզմի թափանցիկությունը: Այդ միջոցները պետք Է նախատեսեն անդամ պետությունների միջեւ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության արագ փոխանակման ապահովումը: ԱՀԿ-ից պահանջվող միջոցների ավելի մանրամասն նկարագրություն Reuters-ը չի տրամադրում:

Փաստաթղթում նշված Է, որ ԵՄ-ն ճանաչում Է ԱՀԿ-ի հանգուցային դերն առղջապահության ոլորտում ճգնաժամերի դեմ պայքարի գործում, չնայած կազմակերպության գոյություն ունեցող թերություններին: Այն խնդիրների թվում, որոնց մասին ասված Է փաստաթղթում, ԵՄ-ն նշում Է կազմակերպության կանխատեսելի եւ կայուն ֆինանսավորան բացակայությունը եւ ամբողջությամբ վեցված նրա աշխատանքի անբավարար թափանցիկությունը: Գործակալությունը նշում Է, որ ԵՄ-ի երկրների առողջապահության նախարաների կողմից նախագծի քննարկումը պետք Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով կայանա հաջորդ շաբաթ: Ենթադրվում Է, որ ավելի ուշ այն կներկայացվի ԱՀԿ-ի վեհաժողովին, որը կկայանա նոյեմբերի կեսերին: