գլխավոր Սպորտ Թուրքիայում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ում հայ մարզիկներն առնվազն 2 բրոնզե մեդալ են ապահովել

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ում հայ մարզիկներն առնվազն 2 բրոնզե մեդալ են ապահովել

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում Հայաստանի մասնակիցներն արդեն երկու մեդալ են ապահովել։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցումների 4-րդ օրը` այսօր, 1/4 եզրափակիչում հաղթանակ է տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։

Քառորդ եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիևի հետ ու, հաղթելով մեծ առավելությամբ, ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին բրոնզե մեդալ էր շահել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, որը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։