գլխավոր Աշխարհ Աֆղանստանի սահմանին Իրանի մաքսավորներն ավելի քան մեկ տոննա թմրանյութ են հայտնաբերել

Աֆղանստանի սահմանին Իրանի մաքսավորներն ավելի քան մեկ տոննա թմրանյութ են հայտնաբերել

Իրանի մաքսային ծառայությունն այսօր թմրանյութերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել Հարավային Խորասան նահանգում՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Իրանի մաքսատան ղեկավարի տեղակալ Ֆարիդա Զուբեյդին։

«Նման քանակությամբ թմրանյութեր Մահիրոյի մաքսատան աշխատակիցները շների օգնությամբ հայտնաբերել են երկու ավտոցիստեռների զննության ժամանակ», – ասել է Զուբեյդին, հաղորդում է IRNA-ն:

Նշվում է, որ երկու ավտոցիստեռներում խուզարկության արդյունքում մոտ 1 118 կգ թմրանյութ է հայտնաբերվել: