գլխավոր Իրադարձային Viasat-ը վստահեցրել է, որ այլևս «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանք Թուրքիա չի մատակարարվելու

Viasat-ը վստահեցրել է, որ այլևս «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանք Թուրքիա չի մատակարարվելու

Արմենպրեսը-ը գրում է. Ամերիկյան Viasat ընկերությունն ամերիկահայերին վստահեցրել է, որ դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա: Ընկերության արտադրանքն օգտագործվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար: Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ընկերության շենքի առաջ, և նրանցից մի քանիսը մուտք է գործել ընկերության տարածք՝ բանակցությունների նպատակով:

Ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը Viasat-ի նախագահ Քեն Պետերմանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ վերջինս նշել է՝ տեղյակ չեն եղել իրենց արտադրանքի՝ ահաբեկիչների կողմից օգտագործման մասին: Ըստ Հալաջյանի՝ Պետերսոնը հավելել է, որ Viasat-ը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային և պաշտոնական Վաշինգտոնից բացատրություններ կպահանջի:

«Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ բողոքի ակցիաների համար, որ այդ ահաբեկչությունը դադարեցվի»,- ասվում էր ակտիվիստի սոցիալական ցանցի էջում, որտեղ ուղիղ եթեր էր միացված: Viasat ընկերության ներկայացուցիչն ասել է հայ ակտիվիստին, որ իր բնորոշմամբ՝ սա իրականում մեծ ձեռքբերում է և շնորհիվ Կալիֆոռնիայի հայերի ջանքերի՝ այդ ռազմական տեխնիկան այլևս չի մատակարարվի Թուրքիային: Viasat-ը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա:

Սպասվում է, որ ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա: Viasat-ի տնօրեն Քենթ Պետերսոնից ամերիկահայերի ակցիայի ընթացքում հարցազրույց էր վերցնում FOX5 հեռուստաալիքը: Սպասվում է նաև այդ լրատվամիջոցի արձագանքը: