գլխավոր Աշխարհ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ամերիկացին, շնաձկան պոչից բռնած, նրան ջրից ցամաք...

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ամերիկացին, շնաձկան պոչից բռնած, նրան ջրից ցամաք հանում (տեսանյութ)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է ամերիկացին Նյու Յորքի Ֆայր Այլենդ կղզու ափին շնաձկանը ջրից ցամաք հանում:

Ֆիքսված կադրերում երիտասարդը, ներկաների զարմացած հայացքների ներքո, բռնել է գիշատչի պոչը ու դուրս է քաշում:

Հետագայում պարզվել է, որ շնաձուկը կուլ է տվել կարթը, իսկ ամերիկացին էլ փորձել է օգնել ու ազատել նրան: