գլխավոր COVID-19 Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկը կարող Է կորոնավիրուս տարածել ԿԺԴՀ-ում

Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկը կարող Է կորոնավիրուս տարածել ԿԺԴՀ-ում

ՌԻԱ Նովոստին գրում է. Փհենյանում ՌԴ-ի դեսպանությունը հայտնում է, որ ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը Փհենյանում գտնվող դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել Է Չինաստանի կողմից փոշեմրրիկի մոտենալու մասին, որը, հյուսիսկորեական կողմի խոսքով, կարող Է փոշու մասնիկների հետ կորոնավիրուս բերել Հանրապետություն:

«ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը մեր դեսպանությանը եւ այստեղ հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել Է այն մասին, որ Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկի կապակցությամբ ԿԺԴՀ-ում գտնվող բոլոր օտարերկրացիներին հանձնարարվում Է սույն թվականի հոկտեմբերի 22-ի առավոտից մինչեւ օրվա վերջը բացառել քաղաք դուրս գալը եւ մնալ տանը՝ պինդ փակելով պատուհանները»,- ասվում Է ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ինչպես մեզ բացատրել են, այս միջոցառումները պայմանավորված են այն բանով, որ «դեղին փոշու» մասնիկների հետ միասին հանրապետության տարածք կարող Է բերվել նոր տիպի կորոնավիրուս»,- հավելել են դեսպանությունում: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նշել Է, որ նմանօրինակ նախազգուշացում են ստացել Չոնդոնի գլխավոր հյուպատոսությունը և Ռասոնի «ՌասոնԿոնՏրանս»-ի մասնագետները:

Դեսպանությունը հավելել Է, որ ռուսական կողմը կկատարի հյուսիսկորեական իշխանությունների հանձնարարականները: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման 75-ամյակի առթիվ կայացած տոնական շքերթի ժամանակ արտասանած իր ճառում շնորհակալություն Է հայտնել իր ժողովրդին այն բանի համար, որ երկրում չկան COVID-19-ով հիվանդներ: