գլխավոր Գլխավոր Պաշտոնապես հաստատվեց. Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի....

Պաշտոնապես հաստատվեց. Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի. ԱԻՆ

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնեց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Պայթյունից մեկ օր անց՝ հրդեհը դեռևս չի մարել։ Հրդեհաշիջման և փրկարարորոնողական աշխատանքները շարունակվում են։
Պայթյունի հետևանքով 21 անձ համարվում է անհետ կորած, ավելի քան 60 քաղաքացի՝ տուժել է։