գլխավոր Քաղաքականություն Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի...

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա»,- ասված է հայտարարության մեջ։