գլխավոր COVID-19 1713 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 6 մարդ է մահացել

1713 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 6 մարդ է մահացել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 1713-ով և դարձել 430 361: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2162 (+1) մարդ, կատարվել է 3 172 116 թեստավորում (+6829), առողջացել են վարակվածներից 417 865-ը (+1704): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 6-ով և դարձել 8 643։