գլխավոր Իրադարձային Գործ չունենք ստանդարտ հրդեհի հետ. Նյութերը հրավտանգ են. ԱԻ փոխնախարար

Գործ չունենք ստանդարտ հրդեհի հետ. Նյութերը հրավտանգ են. ԱԻ փոխնախարար

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրերին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է, սակայն գործ ունենք այնպիսի նյութերի հետ, որոնք մինչեւ բոլոր հարկերում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտված չլինեն, չենք կարող նշել հրդեհի մարման մասին։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Անգամ այս առավոտյան որոշակի ճայթյուններ տարբեր հատվածներից լսվում էին և տրամաբանական է, որ կլսենք։ Նյութը շատ հրավտանգ է, մենք գործ չունենք ստանդարտ հրդեհի հետ։ Պայթյունի վտանգ չկա, կա մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն։ Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»,- նշեց Համբարյանը։

Համբարյանի փոխանցմամբ՝ այս պահին 158 հրժեջ-փրկարարներ են ներգրավված աշխատանքներում, այս պահին կամավորների կարիք չկա, անհրաժեշտ բոլոր տեխնիկան առկա է։

Ինչ վերաբերում է աշխատանքների արագությանը, ապա Համբարյանն արձանագրեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ հատվածներում կա փլուզման վտանգ։