գլխավոր Իրադարձային Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն...

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների, վիրավորվածների և անհետ կորածների ընտանիքներին։

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ:»,-ասված է ցավակցական ուղերձում: