գլխավոր Իրադարձային Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 21 տուժած. ԱՆ

Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 21 տուժած. ԱՆ

 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:

«Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության»,–ասված է հաղորդագրության մեջ։

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս գրվել: