գլխավոր Իրադարձային Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալուում» կամավորական աշխատանքների համար. ԱԻ փոխնախարար

Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալուում» կամավորական աշխատանքների համար. ԱԻ փոխնախարար

 Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալու» առևտրի կենտրոնում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է արել ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում կդիմենք։ Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,–գրել է փոխնախարարը։

Նա հավելել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, 16 քաղաքացի անհետ կորած է համարվում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Զոհերի թիվն այս պահին 6 է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։